Տնտեսություն

Սուսաննա Սաֆարյանը վստահ է՝ առաջիկա տարիներին կպահպանվեն զբոսաշրջային այցելությունների աճի տեմպերը

3 րոպեի ընթերցում

Սուսաննա Սաֆարյանը վստահ է՝ առաջիկա տարիներին կպահպանվեն զբոսաշրջային այցելությունների աճի տեմպերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների համաձայն` 2019 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 4 մլն 319 հազար 618, աճը 2018 թվականի հունվար-դեկտեմբերի 3 մլն 757 հազար 168 համեմատ կազմել է 14.9 %: Միաժամանակ, 2019 թվականի հունվար-դեկտեմբերին զբոսաշրջային այցելությունները կազմել է 1 մլն 894 հազար 377, աճը 2018 թվականի հունվար-դեկտեմբերի 1 մլն 651 հազար 782 համեմատ կազմել է 14.7 %:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ զբոսաշրջային այցելությունների մասով 2017-2018 թվականներին աճը կազմել էր 10,5 տոկոս, ուստի 2019-ի աճի ցուցանիշը բավականին մեծ փոփոխություն է ոլորտի համար: «Հաշվի առնելով, որ 2019-ին ունենք բարձր աճի տեմպ՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղն աշխարհում, իսկ տարածաշրջանում մեր երկիրն առաջատար է: Հայաստան այցելությունների ցուցանիշով առաջին քառյակը կայուն է, ինչպես նախորդ տարիներին, 2019-ին ևս ամենաշատը մեր երկիր են այցելել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իրանից: Հնգյակում փոփոխություն ունենք, 5-րդ տեղում Ղազախստանն է, որին հաջորդում են Գերմանիան, Հնդկաստանը: Օրինակ, այս տարի Գերմանիայից զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 40 տոկոս»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում որպես երկիր դեռևս շատ բացահայտված չէ զբոսաշրջիկների համար, ուստի իրականացվում են լայնածավալ արշավներ, պարբերաբար մեր երկիրը հայտվում է հեղինակավոր պարբերականների էջերում, ինչը նպաստում է, որպեսզի զբոսաշրջային այցելությունները մեր երկիր ավելանան: Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը արտասահմանցիներին գրավում է մարդկային կենսակերպով, բնությամբ, գաստրոտուրիզմի պոտենցիալով, ցանկացած տեսակի առաջարկների ներկայացմամբ: «Նաև մեր երկիրը համարվում է մատչելի ու ապահով: Շարունակելու ենք աշխատել ենթակառուցվածքների բարելավման, երկրի ճանաչելիությունը բարձրացնելու, ուղղությամբ և ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը զբոսաշրջիկի համար դառնա էլ ավելի հետաքրքիր: Ակնկալում ենք, որ զբոսաշրջային աճի տեմպերն առաջիկա տարիներին կպահպանվի»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում