Մշակույթ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանի ու Արթուր Մանուկյանի հետ փետրվարի 5-ին ընդունել է թատերական ոլորտի ներկայացուցիչներին՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, հանձնաժողովի ու թատրոնների ղեկավարների՝ շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ աշխատանքն արդեն իսկ հաջողության պատմություն ունի. նախորդ գարնանը մշակութային գործիչները բարձրացրել էին իրենց հուզող որոշ հարցեր, որոնք ավելի ուշ լուծում են ստացել: Այս անգամ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կրկին վերահաստատել է իր՝ նախորդ հանդիպումներին հնչեցրած միտքը՝ բաց են բոլոր առաջարկները լսելու և մշակութային կյանքն աշխուժացնելուն միտված բոլոր նախաձեռնություններին աջակցելու հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում