Հասարակական

ՋՕԸ գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրինագիծը դրական եզրակացության արժանացավ ԱԺ-ում

2 րոպեի ընթերցում

ՋՕԸ գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրինագիծը դրական եզրակացության արժանացավ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր սահմանող օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ հեղինակի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների և կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:

Օրինագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 71 կողմ, 3 դեմ և 12 ձեռնպահ ձայներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում