Հասարակական

ՊԲ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ կատարվում է քննություն

1 րոպեի ընթերցում

ՊԲ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ կատարվում է քննություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 2000 թվականին ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում