Հասարակական

5-րդ ալիքի գլխավոր պրոդյուսերը հերքում է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

5-րդ ալիքի գլխավոր պրոդյուսերը հերքում է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5-րդ ալիքի գլխավոր պրոդյուսեր Արմեն Անդրեասյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Մերգելյան ինստիտուտի մոտակայքում փետրվարի 2-ին իրեն ծեծի են ենթարկել:

«Ոչ, ինչ ծեծի չեն ենթարկել, ես հերքում եմ տեղեկությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ իրենք Արաբկիրի բաժնում ծեծի ենթարկման վերաբերյալ ահազանգ ստացել են:

«Փետրվարի 2-ին, ժամը 00:30-ին մի տղամարդուց ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ Մերգելյան ինստիտուտի մոտակայքում իրեն ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ոստիկանությունից:

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ իրենց մոտ դեռևս նման գործ չկա:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում