Հասարակական

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Իսպանիան՝ թիրախային շուկա

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Իսպանիան՝ թիրախային շուկա

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանն Իսպանիայում ներկայացվեց տարվա առաջին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Հատկանշական էր, որ «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ մեծ ու միասնական տաղավարով Հայաստանը ներկայացվեց տարվա առաջին՝ «Fitur 2020» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնելու հնարավորությունն ընձեռվել էր ներգնա տուրիզմի ոլորտում բազմամյա փորձ ունեցող ընկերություններին:

«Fitur 2020»-ը հարթակ է, որը հավաքել էր 10 հազարից ավելի տուրօպերատորների՝ 160 երկրից։ Հայաստանյան ներգնա տուրօպերատորները իսպանական եւ եվրոպական շուկայի գործընկերներն մեր երկրի գրավչությունները ներկայացնելիս հատկապես շեշտադրումն արել են մշակութային եւ գաստրոտուրիզմի հնարավորությունների վրա:

Նշենք, որ մասնակիցների խումբը նոր է վերադարձել Մադրիդից, եւ ցուցահանդեսի կազմակերպիչներն իրենց տպավորություններով կիսվեցին «ՀՀ»-ի հետ:

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանի մեկնաբանմամբ, այս տարի Հայաստանը ներկայացվել է ոչ թե մի քանի փոքր վահանակով, այլ մեծ, ներկայանալի միասնական տաղավարով։ Ընդ որում, միասնական հայկական «հովանոցի» ներքո են հավաքվել ոչ միայն ասոցիացիայի անդամ, այլեւ տարիների փորձ ունեցող այլ զբոսաշրջային ընկերություններ։ «Սա շատ կարեւոր է մեր երկիրը միջազգային գործընկերներին պատշաճ ներկայացնելու եւ զբոսաշրջային ինդուստրիայի համախմբման, միասնականության, ոլորտի զարգացման տեսակետից»,- ասաց նա՝ հավելելով, որ ասոցիացիայի անդամ ընկերություններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, սկսած 1995 թվականից Հայաստանը ներկայացրել են միջազգային գործընկերներին՝ հիմք դնելով երկրում կազմակերպված զբոսաշրջության զարգացմանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում