Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ ընդգծելով դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամավորության սկզբունքի պահպանումը: Նա կոչ է արել թուլացնել լարվածությունն ու խնդիրը կարգավորել զսպվածության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

«Որպես շարունակություն 2019թ․ հոկտեմբերի 29-ի իմ հայտարարության՝ ես մտահոգված եմ մնում Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ բաց հակամարտությամբ։ Կիսում եմ այս առումով ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները։ Ցանկանում եմ կրկին անդրադառնալ այն առաջարկություններին, որ արվել են Վենետիկի հանձնաժողովի տեսակետում, որը հրապարակվել է 2019թ․ հոկտեմբերին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու սխեման պետք է իսկապես լինի կամավոր և բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պիտի իրականացվի այնպես, որ ազդեցություն չունենա առկա գործերի արդյունքի վրա։ Վերջին շրջանի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այդ չափանիշներին և չեն կարող օժանդակել լարվածության թուլացմանը։

Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են կառուցակարգային զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք՝ պետական հաստատությունների միջև։

Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և թուլացնել լարվածությունը այդ մտահոգիչ իրավիճակում՝ Հայաստանի սահմանադրության բնականոն գործողությունն ապահովելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Բուքիքիոն:

Հայերեն English Русский

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով