ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել Է համակողմանի դիրեկտիվների փաթեթի նախագիծը Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջը բանակցություններ վարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեծ Բրիտանիան հունվարի 31-ի երեկոյան պաշտոնապես լքեց Եվրամիությունն՝ ավարտելով 3,5 տարի տեւած գործընթացը: Brexit-ից հետո սկսվել Է անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը: Այդ ընթացքում Լոնդոնը պետք Է Եվրամիության եւ մյուս երկրների հետ համաձայնության գա բոլոր ոլորտներում համագործակցության ձեւաչափերի շուրջը:
«Դրանք (դիրեկտիվերը) ընդգրկում են քաղաքական հռչակագրում ուրվագծված հետաքրքրությունների բոլոր բնագավառները. առեւտուրը եւ տնտեսական համագործակցությունը, իրավապահների աշխատանքը եւ իրավաբանական համագործակցությունը քրեական գործերում, արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը եւ պաշտպանությունը, մասնակցությունը ԵՄ-ի ծրագրերին եւ համագործակցության թեմատիկ ոլորտները»,- ասված Է 33-Էջանոց փաստաթղթի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մշակված նախագծին պետք Է նաեւ հավանություն տա Եվրամիության Ընդհանուր հարցերի խորհուրդը: Դա Եվրահանձնաժողովին կօժտի Եվրամիության անունից Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու պաշտոնական իրավունքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: