ԿԲ-ն արտարժույթի շուկայից իրականացրել է 15 միլիոն դոլարի գնում. ՀՀ վարչապետ
1 րոպեի ընթերցում
![ԿԲ-ն արտարժույթի շուկայից իրականացրել է 15 միլիոն դոլարի գնում. ՀՀ վարչապետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1003094.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը հունվարի 30-ին արտարժույթի շուկայից իրականացրել է 15 միլիոն դոլարի գնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսով, այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասավ 20 միլիոնի: Սա վկայում է, որ դեպի Հայաստան արտարժույթի մեծ ներհոսքը շարունակվում է: Սա նշանակում է, որ լավ տնտեսական տարի ենք սկսել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: