Հասարակական

«Դալմա Գարդեն մոլ»-ում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

«Դալմա Գարդեն մոլ»-ում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեյսմիկ պաշտպանությանտարածքային ծառայություն»ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղադրված սարքավորումները «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում երկրաշարժ կամ այլ ցնցումներ չեն հայտնաբերել: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցները շենքի կոնստրուկցիաների մեջ փոփոխություն չեն գտել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը նույնպես հրավիրել են արտասահմանից մասնագետների, և վերջիններս նույն կարծիքը հայտնեցին»,- ասաց Ցոլակյանը:

Հունվարի 19-ից «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը:

Հունվարի 9-ին ժամը 18:40 «Դալմա Գարդեն մոլ»-ում նկատվել էին տեղային ցնցումներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարել էին շենքի և հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում