Հայաստանում նոր կորոնավիրուսի համար լաբորատոր թեստ չկա. կասկածի դեպքում նմուշ կուղարկվի այլ երկիր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան: Սակայն Հայաստանը կասկածելի ցանկացած դեպքի համար նմուշներ կուղարկի եվրոպական տարածաշրջան՝ համագործակցող լաբորատորիաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը` նման անհրաժեշտություն դեռ չի եղել:

«Հայաստանն այս առումով ռիսկային երկիր չի համարվում: Սակայն ունենք ամբողջ լաբորատոր կարողությունները` ախտորոշելու կորոնավիրուսով պայմանավորված ատիպիկ թոքաբորբը, և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը, որը ևս պայմանավորված է կորոնավիրուսներով: Ինչ վերաբերվում է նոր կորանավիրուսին, ապա մի շարք երկրների համար դրանք հասանելի չեն դեռևս: Եթե այս պահին դեպք լինի, ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում նմուշը կարող ենք տեղափոխել այն սահմանափակ թվով լաբորատորիաներ, որտեղ կա այն ախտորոշելու հնարավորությունը»,-ասաց Թորոսյանն ու նշեց` կան երեք լաբորատորիաներ եվրոպական տարածաշրջանում, որտեղ կարող ենք իրականացնել նմուշ-հետազոտությունը՝ հրատապությունից ելնելով:

Նա շեշտեց` սակայն պետք է նպատակային հետազոտություն անել: Նոր կորոնավիրուսը որևէ արտառոց ախտանշան չունի, հիմնականում մասնագետների համար հուշողը թոքաբորբի պատկերն է: «Երբ կա թոքաբորբ, ապա հրատապությունից ելնելով կարող ենք նմուշը տեղափոխել, բայց պետք է լինեն կլինիկական ցուցանիշներ: Ախտանշաններից կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումն է, որը երկու թոքերում ինֆիլրատիվ պատկեր է ցույց տալիս»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ նկատի են ունենում նաև ճանապարհորդային անամնեզը, երբ ախտանշանների ի հայտ գալուց առաջ մարդը եղել է թիրախային երկրում:

Թորոսյանը հավաստիացրեց՝ դեռևս նմուշ ուղարկելու անհրաժեշտություն չի եղել:

ՀՀ առողջապահության նախարարությունը սերտորեն աշխատում է մի շարք կառույցների հետ, կազմակերպում քննարկումներ: Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հունվարի 26-ից արգելել Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի ներմուծումը ՀՀ տարածք: ԱԳՆ-ի զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:

Նախարարությունը սերտորեն աշխատում է նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ: Առողջապահության նախարարության մասնագետները գործուղվել են ՀՀ պետական սահմանի անցման կետեր` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

ԱՀԿ հրապարակված վերջին տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 537 դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5 997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 15 այլ երկրներում:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը