Հասարակական

Նարեկ Մալյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ազատ են արձակվել

2 րոպեի ընթերցում

Նարեկ Մալյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը և ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ազատ են արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Մալյանը նշեց, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ներսում անձնական խուզարկություն են իրականացրել և իր մոտ եղած իրերն են արձանագրել: Մալյանը նշեց, որ ոստիկանները իր մոտ արգելված ոչինչ չեն հայտնաբերել, ուստի որևէ արձանագրություն չեն կազմել:

Կոնստանտին Տեր-Նակալյանը հայտնեց, որ այս պահին ոստիկանությունում են «Ադեկվադ»-ի համահիմնադիր Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Ազատ Ադամյանը ու Գրիգոր Մինասյանը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը ոստիկանության բաժնում, բացի Նարեկ Մալյանից, առանձնազրույցներ է ունեցել և անհրաժեշտ գործողություններ իրականացրել նաև Արթուր Դանիելյանի, Ազատ Ադամյանի, Կոստանդին Տեր-Նակալյանի հետ: Այս պահին տեղ է ունենում առանձնազրույց Գրիգոր Մինասյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում