Ալեն Սիմոնյանը նոր հայտարարություն է արել Վանեցյանի և Թովմասյանի հետ կապված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նոր հայտարարություն է արել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտնել է հետևյալ մանրամասները․ «Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել Արթուր Վանեցյանից: Բովանդակությունը հետևյալն էր՝ Ալե՛ն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում, որ Ալենին ասեք, որ իմ հետ կապված քիչ խոսի։ Ես զգում էի, որ այդ պահին, երբ նա խոսում է, կողքին ինչ-որ մեկը կար։ Ես ի գիտություն ընդունեցի: Ես չեմ կարող ասել, որ հենց Թովմասյանն է եղել նրա կողքը: Դրանից մի քանի օր անց Թումանյան փողոցում ես հետևից գրկաառնության արժանացա: Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով ասաց՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ»: Ես զարմացել էի: Ես ասացի՝ հա, նորմալ է: Հետո հասկացա, որ դա իմ ու Վանեցյանի խոսակցության շարունակությունն էր: Հիմա Հրայր Թովմասյանը ուժեղ դեմքով հայցերից է խոսում, բայց պետք է իր հայցը ներկայացնի մի քիչ այլ ուղղությամբ»: Հարցին՝ իսկ եթե Թովմասյանն ասի, որ ինքը սուտ է խոսում, Սիմոնյանը պատասխանել է՝ թող փորձի։

Հայերեն

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները