Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհորդություններ, համերգներ, նոր ստեղծագործություններ, հանդիպումներ. հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ, մաեստրո Տիգրան Մանսուրյանն աշխատանքային բուռն ընթացքի մեջ է: Նա հունվարի 27-ին նշում է ծննդյան 81-ամյակը, տարիքն ամենևին չի խանգարում ակտիվ աշխատելու հարցում: Մաեստրոն վաղ առավոտից ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, օրն անցկացնելու է հարազատների ու ընկերների հետ, սակայն մինչ այդ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հանդես եկավ ասուլիսով՝ ներկայացնելու աշխատանքային ծրագրերը, տարբեր հարցերի վերաբերյալ իր մտորումները: Տիգրան Մանսուրյանը նոր է վերադարձել ճանապարհորդությունից, այս անգամ իր ստեղծագործությունները հնչում էին Չեխիայում կայացած համերգին:

«Բռնո քաղաքում երկու օր հնչեց իմ Ռեքվիեմը: Հրաշալի երգչախումբ ու նվագախումբ էր մասնակցում: Ռեքվիեմը շատ է հնչել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս երկու համերգները կարծես կրկնակի անգամ ավելի ուշադրության էր արժանացել հանդիսատեսի կողմից ընդունելության տեսանկունից, այն շատ կարևորվեց: Դեսպանի՝ Աշոտ Հովակիմյանի կողմից ջերմ ընդունելության արժանացա, ինչը հաճելի է»,-ասաց Տիգրան Մանսուրյանը: Համերգային հատվածից նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, տեղի լրագրողների հետ:

Տիգրան Մանսուրյանը շարունակում է ստեղծագործել և իր ստեղծագործությունները հնչեցնել աշխարհի տարբեր բեմերում: Ինչպես ինքն է բնութագրում, այսօր շատ ծանր մի գործի հետ է կապված, որն աշնանը պետք է հնչի Իտալիայում:

«Մեծ գործ է նվագախմբի, երգչախմբի և մեներգչի համար: Այս տարի աշխարհի մշակութային իրականությունը տոնում է Դանթե Ալիգիերիի հոբելյանը: Երեք կոմպոզիտորի առաջարկել են, որ յուրաքանչյուրը գրի ընդհանուր ստեղծագործության մի հատվածը: Հատվածներն են՝ դժոխք, քավարան, դրախտ: Ինձ առաջարկել են քավարանը և ես համաձայնել եմ: Իմ մասով ստեղծագործությունը պետք է մինչև մարտի վերջ վերջացնեմ»,-ասաց նա:

Այն հնչելու է Իտալիայի երեք քաղաքում: Մաեստրոն մտադիր է գործը վերանայել, ինչպես ինքն է ասում, ճանապարհորդությունից հետո հայացքը կարծես նորոգված լինի:

Նոր ստեղծագործությունների հետ կապված այլ աշխատանքային առաջարկություններ մաեստրոն ևս ունի. այդ ուղղությամբ դեռ մտածում է: Մաեստրոն մտադիր է իր ստեղծագործություններում հնարավորինս շատ տեղ բացել հայ պոեզիայի համար: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանում իր ծննդյան 80-ամյակի առթիվ կազմակերպված համերգներից մի քանիսը հենց այդ շեշտադրմամբ էին:

«Գիտեք, խոստովանեմ, որ երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի այս կամ այն թռիչքին մեկ անգամ էլ հասնեմ»,-ավելացրեց մաեստրոն:

Տոնական օրը Տիգրան Մանսուրյանը նշելու է մտերիմների հետ:

Հայերեն English

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը