Հասարակական

Գիտելիքը՝ լավագույն ներդրում. հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է 

1 րոպեի ընթերցում

Գիտելիքը՝ լավագույն ներդրում. հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հռչակված Կրթության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության Ֆեյսբուք-ի էջում գրել է, որ կրթությունը լավագույն ներդրումն է, որ կարող ենք ունենալ մեր հաջողության համար:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ տարիներ հետո Հայաստանի կրթական համակարգը կարողանա ապահովել մեր երկրի տաղանդավոր անհատների լավագույն ապագան: Համակարգային բարեփոխումներ սկսել ենք տարբեր մակարդակներում`նախադպրոցական կրթություն,հանրակրթություն,բարձրագույն կրթություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Հարությունյանը:

Նա շեշտել է, որ սպասվող փոփոխությունների մասին դեռ շատ են խոսելու, իսկ մինչ այդ պետք է օգտագործել անսպառ հնարավորությունները ամեն օրը մի նոր բան սովորելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում