ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ստացավ 101 «կողմ», 14 «դեմ» ձայներ:

Նախագիծը ներկայացնելիս՝ ԿԲ-ինախագահիտեղակալՆերսեսԵրիցյանը նշել էր` ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների գործունեության միջազգային փորձը և այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ Կենտրոնական բանկը որդեգրել է քաղաքականություն, ինչը թույլ կտա հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանն ու սպառողների լայն շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից:

Ներսես Երիցյանը հայտնել էր, որ նախագծի ընդունմամբ՝ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները, որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից:

Հայերեն

Ոստիկանները հայտաբերել են հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Ներքին Գետաշենի ավագ սերունդն արդեն ժամանցի և զբաղվածության կենտրոն ունի

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

Զելենսին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան