ՀՀ-ն միտք է արտահանում. Փոխվարչապետ Գրիգորյանը՝ Բեռլինի «Թումո»-ի հիմնադրման պայմանագրի ստորագրմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի «Թումո» կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Բեռլինի «Թումո» կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է «Թումո»-ի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Հարգարժա՛ն պարոն դեսպան,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նույնիսկ մթնոլորտը և ձևաչափը միջոցառման շատ ոգևորիչ է:

Ողջունում եմ բոլորիդ: Մեծ սիրով ընդունեցի այսօրվա միջոցառմանը մասնակցելու հրավերը և ինձ համար պատիվ է այսօր գտնվելու Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման:

Հայաստանը դառնում է նորարարական գաղափարների գեներացման երկիր, որն արդեն իսկ սկսել է արտահանել իր գաղափարը այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Գերմանիան և Ֆրանսիան:

Գերմանիան միշտ եղել է և կմնա մեզ համար կարևոր գործընկեր, իսկ KfW բանկի հետ համագործակցությունը զգալի ներդրում է երկրում թափանցիկ և ճիշտ գործելակերպ խթանելու համար:

Թումոն ուղղակի նորարարական կենտրոն չէ, այն հարթակ է երեխաների մոտ կաղապարներից դուրս մտածելակերպ ձևավորելու համար: Թումոն տալիս է հնարավորություն ապագայի նպատմամբ ունենալու վստահություն, քանի որ Թումոյի սաները քայլում են համահունչ ժամանակակից միտումներին՝ երբեմն նաև առաջ անցնելով դրանցից:

Հայաստանում ձևավորված նորարարական գաղափարների արտահանման ներուժը բավականին մեծ է, ինչի վկայությունն է նաև այսօրվա միջոցառումը: Աշխարհը պետք է Հայաստանն ընկալի առաջին հերթին որպես մարդկային ռեսուրսներով հարուստ երկիր:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ երկու կողմերին էլ այս նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար և Բեռլինի Թումո կենտրոնին մաղթում եմ արգասաբեր աշխատանք և մեծ հաջողություններ:

Հարգելի՛ բարեկամներ,

Իրոք, մենք մասնակցում ենք մի միջոցառման, որը մեզ համար իրականության մեջ բոլոր առումներով կարելի է անվանել որպես դասական միջոցառում: Ինչու, որովհետև սա նման է մեր երազանքների իրականացմանը, երբ Հայաստանը հնարավորություն ունի արտահանել միտք, գաղափար, ինչը, կարծում եմ, մեր զարգացման համար շատ կարևոր է: Հերթական անգամ անում ենք այս արձանագրումը: Եվ հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին և բոլոր մասնակիցներին, ովքեր այս իրադարձությունը կյանքի են կոչել:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ