Տնտեսություն

Հայաստանը Վրաստանի արտահանման ոլորտում առևտրային հիմնական գործընկերների շարքում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Վրաստանի արտահանման ոլորտում առևտրային հիմնական գործընկերների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Վրաստանի առևտրային հիմնական գործընկերներից է արտահանման ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Georgia Today»-ը՝ հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի՝ «Գեոստատ»-ի 2019-ի ցուցանիշներին:

Արտահանման ոլորտում Վրաստանի առևտրային ամենամեծ գործընկերներն իր հարևաներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը: «Գեոստատ» -ի տվյալների համաձայն՝ 2019-ին Վրաստանից Հայաստան է ներմուծվել 412.2 մլն դոլարի ապրանք:

Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը (բացառությամբ չհայտարարված առևտուրը) կազմել է 12 834,7 մլն դոլար ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2,7% -ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում