Այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ձևավորելու կարիք չունի. Հովհաննես Մովսիսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վստահ է, որ ներկայիս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի, քանի որ ունի հանրային աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մովսիսյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քննադատություններին, թե իբր ՊՈԱԿ-ը ֆեյք օգտատերեր ունի, մարդկանց առաջնորդում է, որ իշխանությանը հաճո մեկնաբանություններ թողնեն:

Մովսիսյանը նախ նկատեց՝ արդեն գրեթե մեկ տարուց ավելի է , որ նման մեղադրանքներ հնչում են: Նա նշեց՝ իրենք չեն արձագանքում, քանի որ, եթե ամեն ինչի արձագանքեն, չեն կարողանա իրենց աշխատանքն անել: «Բայց այդ թեզը դաշտ է գցվում կոնկրետ շրջանակների կողմից, կոնկրետ խնդիրների համար և նրանք փորձում են այդպիսով վարկաբեկել մեր կառույցը, որը շատ կարևոր գործառույթներ ունի, և այդպիսով փորձում են իրենց շահերին հասնել: Վստահեցնում եմ, որ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը նման գործառույթ չունի: Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ ֆեյքերով հանրային կարծիք ստեղծել հնարավոր չէ, կարծում եմ, որ այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի, քանի որ հանրային աջակցություն կա: Վերջին սոցհարցումներն էլ այդ մասին խոսում են: Եվ ընդհանրապես ֆեյքերով հանրային կարծիք ձևավորելն իմ կարծիքով սխալ է և ոչ արդյունավետ»,-ասաց Մովսիսյանը:

Անդրադառնալով սոցցանցերում ֆեյք օգտատերերի խնդրին՝ նշեց՝ ունենք այդ խնդիրը, որը սակայն ամբողջ աշխարհում կա: Նա հիշեցրեց՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը մոտ կես տարի առաջ իր կանոնադրությունում փոփոխություններ է արել և իր գործառույթներին ավելացրել նաև մեդիագրագիտության տարածումը: Մովսիսյանի կարծիքով՝ դա այն հիմնական գործիքներից է, որի շնորհիվ հնարավոր է կեղծ տեղեկատվության դեմ պայքարել, որովհետև այլ գործիք դեռ աշխարհում չեն գտել: ՊՈԱԿ-ը փորձում է նաև մեդիագրագիտության տարածմամբ նպաստել, որ մարդիկ ավելի քիչ մանիպուլյացիայի տրվեն: Նա նաև նկատեց՝ սակայն ունենք նաև խնդիր, որ շատերը միայն վերնագիր են կարդում, չեն հետևում, թե ինչ աղբյուրից են լուրերը ստանում, որտեղից էլ առաջանում է ֆեյքերի խնդիրը:

Լրագրողը նշեց՝ Մովսիսյանի ղեկավարած կառույցը նախկինում ասոցացվել է ֆեյքերի բանակ ունենալու հետ, հետաքրքրվեց, թե նա որպես արդեն կառույցի ղեկավար տիրապետում է արդյոք որոշակի ինֆորմացիայի, թե արդյոք նախորդ իշխանությունների օրոք կառույցը ֆեյքերով զբաղվել է, թե ոչ: Մովսիսյանը նշեց՝ նման պնդում ինքը ևս լսել է, սակայն ձեռքի տակ ապացույցներ չունի: «Փոխարենը ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցներից ներկայում պատգամավոր Տաթև Հայրապետյանը հայտարարել է, որ ՊՈԱԿ-ում եղել են ֆեյքեր, և այդ պատճառով աշխատանքից դուրս է եկել: Ինքն է պնդում, որ ՊՈԱԿ-ում եղել են ֆեյքեր, աղբյուր կա: Ես ապացույցներ այդ պահին դեռ չունեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով ՊՈԱԿ-ին ֆեյքեր ունենալու մեջ մեղադրողներին՝ նա նշեց՝ կփորձի խուսափել անուններ տալուց, սակայն նրանցից շատերը ժամանակին աշխատել են ՊՈԱԿ-ում, շատ հետաքրքիր անցյալ են ունեցել։ «Բայց այս մեղադրանքները կեղծ են համարում, ընդհանրապես այս օրակարգը, որը նետվում է, կեղծ եմ համարում»,-ասաց Մովսիսյանն ու հավելեց՝ այլևս չի պատրաստվում արձագանքել նման պնդումներին:

Անդրադառնալով պարգևավճարների ֆոնդի վերաբերյալ հարցին՝ նա նշեց՝ ՊՈԱԿ-ները չեն կարող պարգևավճարներ ունենալ, պարզապես անցյալ տարվա բյուջեով ունեն խնայողություն նախորդ տարվա բյուջեից, այդ պատճառով կարողացել են նման բյուջե ունենալ: Այս տարվա համար նման բյուջե չունեն:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ ինքը նշանակվի վարչապետի մամուլի խոսնակ, նման առաջարկ ստացել է արդյոք, Մովսիսյանն ասաց՝ այդպիսի առաջարկ չի ստացել, շարունակում է կատարել ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ