Շոու Բիզնես

«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի, դերասանուհի Ջամալան, որն արմատներով հայուհի է, փետրվարի 14-ին առաջին անգամ համերգով կներկայանա Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ջամալան հանդես կգա 13 հոգուց բաղկացած խմբով՝ կենդանի հնչողությամբ մատուցելով ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ՝ նոր երգեր. Նախատեսվում է երեք երգի պրեմիերա:

Լուսաձայնային շքեղ շոու, հզոր ձայն և յուրօրինակ կատարումներ: Ջամալան կներկայանա ջազ, սոուլ, ֆանկ, ֆոլկ, փոփ և էլեկտրո ժանրերում:

Երեսունվեցամյա Ջամալայի՝ Սուսանա Ջամալադինովայի հայրը Ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի: Նա սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։ Իր առաջին մասնագիտական ձայնագրությունն արել է ինը տարեկանում: Ձայնային հզոր հնարավորությունները նրան թույլ են տալիս հանդես գալ նաև օպերային ներկայացումներում: 2009 թվականին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում: Ավելի լայն լսարանին հայտնի է դարձել 2016 թվականին, երբ հաղթել է «Եվրատեսիլ»-ի 61-րդ մրցույթում:

Համերգն իրականացվում է «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում