Մշակույթ

Լոնդոնի Բարբիկան կենտրոնում հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի Բարբիկան կենտրոնում հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 14-ին հանդես եկավ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Անգլիացի խստապահանջ ունկնդիրը Բարբիկան լեփ-լեցուն համերգասրահում հոտնկայս բուռն ծափահարություններով ընդունեց Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Բարբիկան կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը։

Լոնդոնի Բարբիկանը Եվրոպայում կատարողական արվեստի ամենամեծ կենտրոնն է։ Այստեղ տեղի են ունենում դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ։

Վաղը՝ հունվարի 17-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Եվրոպայի մեկ այլ հեղինակավոր համերգասրահում՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական համերգային տուրը մեծ արձագանք է ստացել նաև արտասահմանյան լրատվամիջոցներում. անդրադարձներ կարելի է կարդալ Classic FM-ում‚ The Strad-ում‚ Rhinegold-ում‚ International Arts Manager-ում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում