Հասարակական

ՃՏՊ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հունվարի 16-ին, ժամը 03:22-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 19 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Ե., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում