Հասարակական

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով

2 րոպեի ընթերցում

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են  մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 18 մեդալ են նվաճել Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայում, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցույթն անցկացվել է 2020 թվականի հունվարի 8-14-Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդրը Աբելյանը:

Արծաթե մեդալների են արժանացել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյանը, Եվա Հունանյանը, Կարեն Բաղդասարյանը, Կարեն Մոսոյանը, Էմիլ Կոստանյանը, Սամվել Անդրեասյանը:

Բրոնզե մեդալների են արժանացել

Վաչագան Դիլանյանը, Տիգրան Չթչյանը, Վահրամ Ասատրյանը, Էրիկ Բաբասյանը, Էլեն Պետիկյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Դավիթ Մարգարյանը, Ռոբերտ Քոչարյանը:

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, որն օլիմպիադային մասնակցում է արդեն 16 տարի, օլիմպիադայում ունեցել է 16 մասնակից, որոնցից 12-ն արժանացել է մեդալների:

«Քվանտ» վարժարանի թիմն ունեցել է 10 մասնակից. մեդալների է արժանացել 6-ը:

Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում