Հասարակական

Բարձրաշենի դպրոցում առաջացած խնդրին լուծում տալու համար դասապրոցեսը կարճ ժամանակով կդադարեցվի

1 րոպեի ընթերցում

Բարձրաշենի դպրոցում առաջացած խնդրին լուծում տալու համար դասապրոցեսը կարճ ժամանակով կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քննարկում է ունեցել դպրոցի տնօրենի, համայնքի ղեկավարի և մարզպետարանի պատասխանատուների հետ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Արարատի մարզպետարանից:

Ներկաների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ որոշվել է, որ վերոնշյալ դպրոցում առաջացած խնդրին հրատապ լուծում տալու համար դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. կրթօջախը բնականոն աշխատանքին կանցնի երկուշաբթի օրվանից:

«Այս ժամանակահատվածում միջոցներ կձեռնարկվեն դպրոցում անհրաժեշտ ջերմային ռեժիմն ապահովելու համար: Նշենք, որ բաց թողած դասաժամերը կլրացվեն հետագա ուսումնական պրոցեսի ընթացքում: Բարձրաշենի դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային է»,- ասացին մարզպետարանից:

Շենքի հիմնանորոգումը ներառված է մարզպետարանի Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում