Ամերիաբանկը մեկ քայլ առաջ է ժամանակակից տեխնոլոգիաների և ֆինանսների շուկայում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներդրել է սպառողական (ապառիկ) վարկերի տրամադրման նոր և ժամանակակից համակարգ: Այն գործում է մեքենայական ուսուցման/արհեստական բանականության ալգորիթմների հիման վրա: Նոր համակարգը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս սպառողական վարկի ձևակերպումը իրականացնել առավել արագ և հարմարավետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից, հաճախորդի վարկունակության համակողմանի գնահատման շնորհիվ վարկի տրամադրման գործընթացն իրականացվում է առավելագույն ճշգրտությամբ: Ցուցանիշները ավտոմատ կերպով հաշվարկվում են հաճախորդի անձնական տեղեկությունների, վճարունակության, վարկային պատմության և այլ տվյալների հիման վրա:

«Արդեն շոշափելի են նոր ծրագրի դրական արդյունքները: Էապես ավելացել է հաստատված և տրամադրված սպառողական վարկերի քանակը: Մեկնարկային ամսում` 2019թ. նոյեմբերին, մեքենայական ուսուցման/արհեստական բանականության մոդելների հիման վրա տրամադրվել է ավելի քան 4824 սպառողական (ապառիկ) վարկ, ինչը նպաստել է 33 %-ով սպառողական վարկերի պորտֆելի աճին: Դեկտեմբերին այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 7897, իսկ աճը` 35%:

2019թ.-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նոր մոդելով սպառողական վարկերի ծավալը կազմել է ավելի քան 3,7 մլրդ դրամ, ինչի արդյունքում ապառիկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը աճել է 46 %-ով:

Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերից բանկը հաջողությամբ գործարկել է նմանատիպ համակարգ իրավաբանական անձանց՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Ավտոմատ կերպով տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա հաշված րոպեների ընթացքում կայացվում է վարկային որոշում և վարկի փաստացի տրամադրում: Ծառայությունը հաջողությամբ շարունակում է գործել` բիզնեսին հնարավորություն տալով վարկի ստացման ամբողջ գործընթացը` հայտի լրացումից մինչև վարկային պայմանագրի ստորագրում կազմակերպել հեռահար: Մանրածախ բիզնես վարկերի 56%-ը այսօր հաստատվում և տրամադրվում է այս համակարգով: Նոր մոդելի ներդրումից հետո բիզնես վարկառուների քանակը աճել է 42%-ով: Նոր համակարգով արդեն իսկ հաստատվել և տրամադրվել է 1241 վարկ` 3,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

Ամերիաբանկը շարունակաբար կատարելագործում է հաճախորդների հեռահար սպասարկման համակարգը` ներդնելով նոր և ժամանակակից մեխանիզմներ, որոնք սպասարկումը կդարձնեն առավել արագ, ճկուն և հարմարավետ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ոստիկանները հայտաբերել են հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Ներքին Գետաշենի ավագ սերունդն արդեն ժամանցի և զբաղվածության կենտրոն ունի

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

Զելենսին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան