Իրանում 25 մլն մարդ Է մասնակցել Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին
1 րոպեի ընթերցում
![Իրանում 25 մլն մարդ Է մասնակցել Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1001329.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 25 մլն մարդ Է մասնակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտային զորամասեր) «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք տեղի են ունեցել Իրանի տարբեր քաղաքներում: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել Է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«25 մլն մարդ Է մասնակցել արարողություններին, իսկ մնացածները՝ Իրանի 80 մլն բնակչությունից, նույնպես ցավակցել են այդ իրադարձության կապակցությամբ»,-նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը: Շարիֆի խոսքով, երբ «գեներալի մարմինը հասցվեց երկիր, հրաժեշտի արարողությունները տեղի ունեցան հինգ քաղաքում՝ Ահվազում, Մեշհեդում, Թեհրանում, Կումում եւ Քերմանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: