Թուրքիայում 176 սպայի կալանավորման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի համար
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում 176 սպայի կալանավորման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1001286.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի կալանավորման օրդեր Է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հաղորդել Է Anadolu գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման գործողությունը կատարվում Է Թուրքիայի 49 նահանգում: Կասկածյալների թվում են 108 գործող լեյտենանտներ եւ ավագ լեյտենանտներ, ինչպես նաեւ F-16 կործանիչների վեց օդաչու: Արդեն ձերբակալված Է 115 մարդ:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո կալանավորվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել Է ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: