Եկամուտները հայտարարագրող շոու բիզնեսի ներկայացուցիչների թիվն ավելանում է. Անանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրումների թիվն ավելանում է:

Ինչպես «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենց շատ են օգնում՝ հարկ վճարելու մշակույթ ձևավորելու հարցում։

«Հայտարարագրողների թիվն ավելացել է: Եթե չեմ սխալվում, շուրջ 20-ի է հասել արդեն: Այս տարի նորից ուշադրության կենտրոնում կլինեն շոու բիզնեսի շատ հարգելի ներկայացուցիչները, որպեսզի տեսնենք այդ թիվը անգամներով է ավելանում, թե գոնե թվաբանական պրոգրեսիայով»,-ասաց Անանյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչու են «թիրախավորել» շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ ՊԵԿ նախագահը նշեց՝ իրենք բազմաթիվ առիթներ են ունեցել ասելու, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ունեն որպեսզի մշակույթ ստեղծեն: Նա նկատեց՝ Առաջին ալիքի ամանորյա «Չվերթ 1» շոուի մի մասը նվիրված է եղել հարկ վճարելու մշակույթի կայացմանը: Անանյանը խնդրել է գործընկերներին դրանից որոշակի դրվագներ տեղադրել իրենց կայք-էջում: «Շոու բիզնեսի ներկայացուցիչները մեզ շատ են օգնում, և արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը»,-ասաց նա:

Անանյանը քրեական գործերի մասին խոսելուց ձեռնպահ մնաց՝ նախաքննությանը որևէ կերպ չմիջամտելու համար: Սակայն շեշտեց՝ կարևորն այն գործերը չեն, կարևորն այն է, որ ազգաբնակչության մեջ առաջացել է հարկեր վճարելու նկատմամբ եթե ոչ մշակույթ, ապա գոնե առնվազն հետաքրքրություն: «Եթե մարդիկ տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկ վճարելը պետք է և սահմանադրական առումով դա անձի իրավական պարտականությունն է, ապա արդեն կան մարդիկ, որոնք հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտականությունների կատարմամբ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Պետական եկամուտների կոմիտեն 2019-ի հունիսիցսկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում:Հոկտեմբեր ամսին ՊԵԿ-ը հայտնել էր, որի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը,Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը: Դեկտեմբերին ՊԵԿ-ից հայտնել էին, որ 10 ներկայացուցիչներ արդեն հայտարարագրել են իրենց եկամուտները, իսկ ոմանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Հայերեն

Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի

Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին

Բաղաբերդ ամրոցում նոր կառույցներ են բացահայտվում. արշավախմբի ղեկավարը ներկայացրել է այս տարվա պեղումների արդյունքները

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին

Լիբանանյան թնջուկի հանգուցալուծումը շարունակում է կախված մնալ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնությունից․ Շահան Գանտահարյան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել