Հասարակական

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զինծառայողները մասնակցել են  «Նվիրի՛ր կյանք» ակցիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զինծառայողները մասնակցել են  «Նվիրի՛ր կյանք» ակցիային

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում զինծառայողները արյուն են հանձնել «Նվիրի՛ր կյանք» ակցիայի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, մոտ 500 զինծառայող արյուն է հանձնել Գյումրիում՝ Արյան բանկին։ Բարեգործական ակցիային առաջին անգամ մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի ավագ դասարանների աշակերտները, որոնք «Յունարմիա» ռազմա-հայրենասիրական շարժման անդամ են։ Ընդհանուր առմամբ, հանձնվել է 200 լիտր արյուն։

«Սա մեզ համար ավանդական միջոցառում է, որը զորամիավորումում անցկացվում է կանոնավոր կերպով՝ Հայաստանի բնակիչներին անհատույց բարեգործական օգնություն ցուցաբերելու նպատակով»,- պատմել է ՌԴ զորամիավորման հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը։

ՌԴ զորամիավորումում «Դոնորի օրեր»-ն անցկացվում են 2011 թվականից և ավանդական բնույթ են ստացել։ Ընթացիկ տարվա ներկայիս ակցիան արդեն 15-րդն է։ Ընդհանուր առմամբ, 8 տարվա ընթացքում ակցիային մասնակցել են ՌԴ ավելի քան 5 հազար զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում