Տարածաշրջանային

Իրանի ԱԳՆ-ն հյուպատոսական օգնություն կցուցաբերի «Բոինգ»-ի խոցման զոհերի ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն հյուպատոսական օգնություն կցուցաբերի «Բոինգ»-ի խոցման զոհերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հյուպատոսական օգնություն կցուցաբերի այդ երկորւմ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար «Բոինգ-737» ինքնաթիռի աղետի զոհերի ընտանիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը, այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

Նրա խոսքով, աշխատանքային խումբը կգործի Իրանի ԱԳՆ վարչություններից մեկի կազմում։ «Հանձնարարված է զբաղվել հարցերով, որոնք կստացվեն զոհերի ընտանիքներից, և մատուցել անհրաժեշտ ծառայությունները»,- ասել է Մուսավին։

Ինչպես ասվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, «Մարդկային սխալի հետևանքով և պատահականորեն այդ ինքնաթիռը խոցվել է»։ Ըստ հայտարարության՝ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը։

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար «Բոինգ-737 ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։ Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում