Հասարակական

Կահույքի խանութ-սրահի պահեստում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Կահույքի խանութ-սրահի պահեստում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 12-ին, ժամը 05:59-ին ահազանգ է ստացել, որԵրևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում՝ «ՆԻԿՕ»կահույքի խանութ-սրահի պահեստում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հինգ և հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ պահեստում (մոտ 250 քմ) այրվում են փայտի թափոններ և թեփ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է մասնավոր ինժեներական տեխնիկա (մեկ տրակտոր):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել՝ 11:33-ին:

Դեպքի վայրում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում