Հասարակական

Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է

1 րոպեի ընթերցում

Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հունվարի 11-ին, ժամը 00:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada 112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Հ.) բախվել է կայանած սանմաքրման աշխատանքներ իրականացնող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային՝ վրաերթի ենթարկելով աշխատակից Ասյա Ս.-ին (ծնված 1954 թ.) և մոտ 50 տարեկան կնոջ, ով տեղում մահացել է:

Փրկարարներն Ասյա Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «Lada 112» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ասյա Ս.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում