Հասարակական

Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի մի հիվանդասենյակում հունվարի 10-ի լուսադեմին ժամը 5:00- ին մոտբռնկվել է հրդեհ, ինչի հետևանքով սենյակն այրվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը։

Հիվանդասենյակում պառկած է եղել 23 տարեկան Ռոման Էվանյանը, որը, նկատելով կրակը, դուրս է եկել:

Մասնաշենքի հիվանդասենյակներում պառկած են եղել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ և նրանց խնամող ծնողները, որոնք ծուխը տեսնելով՝ դուրս են եկել և տեղափոխվել մյուս մասնաշենք: Հիվանդասենյակներում օգտագործվում են էլեկտրական տաքացուցիչներ։

Տնօրենի հավաստմամբ՝ ոչ ոք չի տուժել, ոչ ոք չի տարհանվել, կրակը մարվել է, և այս պահին արդեն կատարվում են վերանորոգման աշխատանքներ:

Մանուկյանը հորդորել է չշահարկել թեման: «Խնդրում եմ, չշահարկել թեման և չդարձնել էժան սենսացիա, քանի որ սա ո՛չ այդ վայրն է, ոչ էլ, մանավանդ, այդ թեման:

Ամեն ինչ նորմալ է, երեխաները և Ռոմանը անցել են իրենց բնականոն կյանքին, ստանում են վերականգնողական բուժում։ Ամեն ինչ լավ է»,-նշել է տնօրենն ու շնորհակալություն հայտնել

բոլոր մտահոգված մարդկանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում