Մշակույթ

Տոնական օրերին Երևանի թանգարանները 14.662 այցելու են ունեցել

1 րոպեի ընթերցում

Տոնական օրերին Երևանի թանգարանները 14.662 այցելու են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքի ակտիվացման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը բաց են եղել ԿԳՄՍ նախարարության ենթակա մի շարք թանգարաններ, որոնք ունեցել են ընդհանուր 14.662 այցելու (այդ թվում՝ զբոսաշրջիկներ), որից 2746-ը՝ մինչև 18 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Տոնական արձակուրդներին գործել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի թանգարանները, Ռուսական արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային պատկերասրահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում