Միջազգային

Եղիսաբեթ Երկրորդը հիասթափված Է լիազորությունները վայր դնելու արքայազն Հարրիի որոշումից. Times

3 րոպեի ընթերցում

Եղիսաբեթ Երկրորդը հիասթափված Է լիազորությունները վայր դնելու արքայազն Հարրիի որոշումից. Times

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ հիասթափված Է այն բանից, որ իր թոռը՝ արքայազն Հարրին, եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու եւ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով Բուքինգհեմյան պալատի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Times թերթը:

Նրա տեղեկատվության համաձայն, Սասեքսի դուքսը եւ դքսուհին իրենց որոշման մասին Instagram-ում հրապարակելուց առաջ չեն խորհրդակցել ո՛չ թագուհու, ո՛չ արքայազն Հարրիի հոր՝ Ուելսի գահաժառանգ արքայազն Չառլզի հետ: Հրատարակությունն ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ Բուքինգհեմյան պալատի պատասխան հայտարարությունը բավականին կտրուկ Է եղել: «Սասեքսի դուքսի եւ դքսուհու հետ բանավեճերը վաղ փուլում են: Մենք հասկանում ենք այլ մոտեցում գտնելու նրանց ցանկությունը, բայց դրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը ժամանակ կպահանջի»,-ասված Է միապետի գրասենյակի կարճ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ արքայազն Հարրին, որը վեցերորդ տեղն Է զբաղեցնում գահաժառանգության հերթում, եւ Մեգան Մարքլը հայտարարել Էին, որ «երկար ամիսներ տեւած խորհրդածություններից եւ ներքին բանավեճերից հետո» որոշել են «դադարեցնել թագավորական ընտանիքի «ավագ» անդամների պարտականությունների կատարումը եւ աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար»: Ընդ որում՝ Սասեքսի դուքսերը հայտնել են, որ կգործարկեն իրենց բարեգործական կազմակերպությունը, բայց դրա հետ մեկտեղ կշարունակեն կատարել թագավորական որոշ պարտականություններ:

The Times-ն այդ կապակցությամբ նշում Է, որ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի մտադրությունն աննախադեպ Է միապետական ընտանիքի անդամների համար, որոնք շարունակում են որոշակի գործառույթներ կատարել նրանում: Սովորաբար դրանք կապված են պաշտոնական եւ բարեգործական միջոցառումների ժամանակ հանրությանը ներկայանալու հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում