Իրանում առնվազն 19 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարից. ISNA
1 րոպեի ընթերցում
![Իրանում առնվազն 19 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարից. ISNA](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1000846.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիս-արեւմուտքում առնվազն 19 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել Է ISNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:50-ին Սեմնանի նահանգի Խատիր Կուխ շրջանում: Ավտոբուսն ընթանում Էր Թեհրան-Կալալե երթուղով:
Նաեւ հաղորդվում Է 23 տուժածի մասին. նրանք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: