Տարածաշրջանային

Իրանը կանխամտածված ճշտել է հարվածները՝ ԱՄՆ-ին նվազագույն վնաս հասցնելու համար. The Washington Post

3 րոպեի ընթերցում

Իրանը կանխամտածված ճշտել է հարվածները՝ ԱՄՆ-ին նվազագույն վնաս հասցնելու համար. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները կանխամտածված ճշտել են հարվածները Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի օբյեկտներին, որպեսզի հնարավորինս քիչ ամերիկացի զինվորականներ տուժեն: Այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա երկու կողմին հնարավորություն տվեց խուսափել պատերազմից,- նշել Է պաշտոնյան:- ԱՄՆ-ի իշխանությունները դեռ հունվարի 7-ին գիտեին այն օբյեկտների ցուցակը, որոնց պատրաստվում Է հարվածել Իրանը, բայց կոնկրետ՝ որոնց, հայտնի չԷր»: Համապատասխան տեղեկատվությունը ԱՄՆ-ի զինվորականներն Իրաքի իշխանություններից ստացել Էին գրոհներից մի քանի ժամ առաջ, պնդում Է հրատարակությունը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել Է, որ Բաղդադի իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել Էին, թե Իրանը որ ռազմաբազաներին Է հրթիռային հարվածներ հասցնելու:

Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Իրաքը նախօրոք նախազգուշացրել Էր ամերիկյան կողմին, թե որ բազաներն են գրոհի ենթարկվելու: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել Է, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում Էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու:

Հունվարի 8-ին CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում նշվել Է, որ Իրանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չԷին ձգտում, որ Իրաքում ռազմակայաններին հրթիռահարվածներ հասցնելիս ամերիկացի զինվորականներ զոհվեն: Հեռուստաալիքի վերլուծաբանների կարծիքով՝ գրոհի նպատակն, ամենայն հավանականությամբ, այն չԷր, որ «հնարավորինս շատ ամերիկացիներ սպանվեն»: Ինչպես արձանագրված Է նյութում, հարվածը հասցվել Է գիշերը, երբ ԱՄՆ-ի զինվորականները մեծավ մասամբ քնում են: Ինչպես կարծում են հեղինակները, ցերեկը հարվածելու դեպքում այն բանի շանսերը, որ ամերիկացիներից ոմանք կտուժեն, ավելի մեծ կլինեին: Ինչպես նշում են CNN-ի վերլուծաբանները, Իրանի իշխանությունները, հավանաբար, մտադիր Էին ԱՄՆ-ին մարտահրավեր նետել կոնֆլիկտի զգալի Էսկալացիայի նվազագույն ռիսկով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանը հրթիռահարված Է հասցրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանի: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ Է արձակել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում