ICAO-ն խնդրում Է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի աղետի պատճառների վերաբերյալ շահարկումներից
1 րոպեի ընթերցում
![ICAO-ն խնդրում Է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի աղետի պատճառների վերաբերյալ շահարկումներից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1000831.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ցավակացություն Է հայտնում Թեհրանի օդանավակայանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ասված Է կազմակերպության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ICAO-ում նաեւ հավելել են, որ կազմակերպության ղեկավարությունն «ընդգծում Է այդ ողբերգության պատճառների վերաբերյալ ինչ-ինչ շահարկումներից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը մինչեւ հետաքննության ավարտը»: Բացի այդ, ICAO-ում նշել են, որ կապեր են պահպանում համապատասխան պետությունների հետ եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն ցույց տալու նրանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: