Իրանի ատոմային արդյունաբերությունը կաշխատի առանց սահմանափակումների եւ խաղաղ հունով. Ռոհանի
1 րոպեի ընթերցում
![Իրանի ատոմային արդյունաբերությունը կաշխատի առանց սահմանափակումների եւ խաղաղ հունով. Ռոհանի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1000774.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ատոմային ծրագիրն իր կողմից պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլից հետո, որն ստանձնել Էր միջուկային գործարքի շրջանակում, կկրի խաղաղ բնույթ: Հունվարի 8-ին այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլը կառավարության՝ կարեւոր քայլը դարձավ խաղաղ ատոմային ծրագրի զարգացման ճանապարհին»,- մեջբերում Է նրա խոսքը նախագահի մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «Թեհրանն ամբողջ աշխարհին հայտարարել Է, որ այսուհետեւ Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը ոչնչով սահմանափակված չԷ»:
Հունվարի 5-ին իսլամական հանրապետությունը հայտարարել Է 2015 թվականի միջուկային գործարքի կրճատման եզրափակիչ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը ենթադրում Է, որ նա չի կատարելու ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալԳործողությունների համատեղ համապարփակ պլանով նախատեսված սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: