Հասարակական

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնում Թեհրանում ուկրաինական օդանավի վթարի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնում Թեհրանում ուկրաինական օդանավի վթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Բոինգ-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է կոմիտեի հայտարարության մեջ:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը:

IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվե՞լ են ՀՀ քաղաքացիներ:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում