Հասարակական

Antifake.am-ի ապատեղեկատվությունը. ԿԳՄՍՆ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացվել է որպես պարգևավճար

2 րոպեի ընթերցում

Antifake.am-ի ապատեղեկատվությունը. ԿԳՄՍՆ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացվել է որպես պարգևավճար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բոլոր աշխատակիցները 2019-ի ընթացքում երեք հոդվածներով որպես պարգևավճար ստացել են ընդհանուր 456 միլիոն 209 հազար դրամ։ Նախարարությունը հերքում է «Antifake.am» կայքի կողմից պարգևավճարների տարածած ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Antifake.am» կայքը ապատեղեկատվություն է տարածել` ԿԳՄՍՆ բոլոր աշխատակիցների մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացնելով որպես պարգևավճարների գումար: Տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ Նշվել էր նաև, թե 2019 թ. ընթացքում որ հոդվածներով և ինչ գումարի չափով է իրականացվել պարգևատրում։ Երեք հոդվածներով նախարարության բոլոր աշխատակիցներին մեկ տարվա ընթացքում որպես պարգևավճար տրամադրվել է 456 միլիոն 209 հազար դրամ։

«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր` միավորված երեք նախարարությունների ամբողջ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդի թիվը ներկայացնելով որպես աշխատակիցներին տրված պարգևավճար՝ ամենայն հավանականությամբ, ընթերցողների և ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում նախարարության մասին բացասական կարծիք ստեղծելու նպատակով կամ էլ լրագրողի չիմացության պատճառով

«Դա անթույլատրելի է ինչպես քաղաքացիներին բարեխիղճ լրատվություն մատուցելու մասնագիտական առաքելության տեսակետից, այնպես էլ զուրկ է որևէ տրամաբանությունից. նման ահռելի գումարը չէր կարող տրամադրվել որպես պարգևավճար»,-նշել են նախարարությունից ու ներկայացրել կայքին հարցման պաշտոնական պատասխանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում