Հասարակական

Շնող գյուղի մոտ գտնվող «Գումբութ» սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Շնող գյուղի մոտ գտնվող «Գումբութ» սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեկտեմբերի 29-ին, ժամը 09:05-ին Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել 42 փրկարար ծառայող (4 օժանդակ տեխնիկա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիշեցնենք, որդեկտեմբերի 24-ին,ժամը 07:58-ին «911» ծառայությունտեղեկություն է հաղորդվել, որ «Գումբութ»կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից:

Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ:

Դեկտեմբերի 25-ինհրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 39 փրկարար ծառայող: Աշխատանքներին օժանդակել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:

Դեկտեմբերի 26-ինհրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել հինգ մարտական հաշվարկ և 33 փրկարար ծառայող: 25-30 հա տարածքում հայտնաբերվել են ծխացող օջախներ (կոճղեր):

Դեկտեմբերի 27-ինհրդեհը տարածվել է. հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Հրդեհի մակերեսը կազմել է 40 հա տարածք (10 հա խոտածածկույթ, 30 հա բուսածածկույթ)։

Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցել են 27 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 25, «Թեղուտ» ՓԲԸ-ի 13 աշխատակից և Շնող գյուղի 5 բնակիչ:

Դեկտեմբերի 28-ինհրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 21 փրկարար ծառայող: Հայտնաբերվել է 4 ծխացող օջախ:

Հրդեհաշիջմանը մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից: 2 հա անտառածածկ տարածքում այրվել ենկոճղեր, տերևներ և թփուտներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում