Ֆրանսիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/1000439.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հասարակական տրանսպորտի աշխատակիցները դեկտեմբերի 28-ին շարունակել են բողոքի ակցիաները, չնայած առջևում տոնական օրեր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ճեպընթաց գնացքների աշխատանքի վրա: Գնացքների միայն 60 տոկոսն է իր սահմանված երթուղին սպասարկում: Դրանից բացի փակվել են մետրոյի մի քանի ուղղություններ: Փարիզի արվարձաններում հասարակական տրանսպորտը խափանումներով է աշխատում:
Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը նշել է, որ ամեն դեպքում իրավիճակի հանգուցալուծման նախանշաններ է տեսնում, քանի որ նախորդ օրերին խափանումներն ավելի մեծ ծավալներով են եղել:
Գործադուլն անցկացվում է արդեն մի քանի շաբաթ: Աշխատողներն իրենց բողոքն են հայտնում կառավարության կենսաթոշակային նոր բարեփոխումների դեմ: