Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Հայերեն English Français Русский