Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխատանք ունենալու միակ ճանապարհը պատշաճ կրթությունն է. Նիկոլ Փաշինյան

Աշխատանք ունենալու միակ ճանապարհը պատշաճ կրթությունն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2020 թվականի բյուջեում զգալիորեն ավելացել է արտերկրի հայագիտական կենտրոններում իրականացվող ծրագրերին հատկացվող միջոցները։ Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ  նախատեսվում է հայագիտական նոր  ծրագրերի իրականացում ու դպրոցներում հայագիտական առարկաների ուժեղացում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեխնոլոգիական կրթությունը չի նշանակում, որ երեխաների հայրենասիրական դաստիարակությունը կտուժի կամ կարհամարհվի։ «Հնարավոր չէ դպրոցներում աշակերտներին չսովորեցնել Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն, ու այդ բացը լրացնել բուհերի ինժեներական ֆակուլտետներում։ Մենք գնում ենք  հանրակրթության խորքային ու բովանդակային բարեփոխման ուղղությամբ, և 2020 թվականն այս առումով լինելու է գործողությունների, շատ կոնկրետ քայլերի տարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 126 դպրոցներում 222 դեպքով հարուցված են  քրեական գործեր,  երբ տնօրեններն իրենց ազգականներին ձևակերպել են այս կամ այն հաստիքի վրա ու աշխատավարձ են վճարել այն դեպքում, երբ այդ մարդիկ, անգամ, չեն ներկայացել աշխատանքի։ «Սա նշանակում է, որ այս երևույթը համատարած բնույթ է կրում: Դրա պատճառով հնարավոր չի եղել ուսուցիչների աշխատավարձերը 10 %-ի փոխարեն բարձրացնել 20-ով։ Աղքատությունից ապահովագրելու համար մենք միայն մեկ տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն։ Սոցիալական օգնությունից զատ, մենք պետք է ապահովենք բազմազավակ ընտանիքների երեխաների մրցունակ կրթություն ստանալու իրավունքը, որ նրանք ստացած մասնագիտությամբ աշխատաշուկայում կարողանան գործ գտնել։ Սա պետական պարտավորություն է, և սա աղքատության հաղթահարման միակ ճանապարհն է։ Աղքատությունը հաղթահարելու միակ ճանապարհն աշխատանքն է, իսկ աշխատանք ունենալու ճանապարհը պատշաճ կրթությունն է։ Ես հույս ունեմ, որ մեր երեխաներին այս ուղերձը կհասնի»,- ընդգծեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]