Հասարակական

Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն»  ՔԿՀ

1 րոպեի ընթերցում

Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն»  ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն»քրեակատարողական հիմնարկ:

Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 11-ին:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում