Սպորտ

«Նոա» ֆուտբոլային ակումբը ակադեմիա հիմնելու քայլեր է ձեռնարկել

1 րոպեի ընթերցում

«Նոա» ֆուտբոլային ակումբը ակադեմիա հիմնելու քայլեր է ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Նոա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն այցելել է եվրոպական «Վոլֆսբուրգ», «Շալկե», «Քյոլն», «ՊՍՎ Էնդհովեն» ֆուտբոլային թիմերի ակադեմիաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ ակադեմիաների տնօրենների, միջազգային գերատեսչությունների ներկայացուցիչների, մանկապատանեկան սելեկցիոն բաժինների ղեկավարների, ինչպես նաև մարզիչների հետ։

Հաջողվել է համաձայնության գալ գերմանական ակումբներից մեկի հետ` բացառիկ համագործակցության վերաբերյալ։ Ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ապագա ակադեմիայի փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում:

2020 թվականի սկզբին նախատեսվում են հանդիպումներ նաև Բելգիայի և Ավստրիայի ֆուտբոլային ակադեմիաների տնօրենների հետ:

«Նոան» պլանավորում է ունենալ սեփական մանկապատանեկան ակադեմիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում