Սպորտ

Եվրո-2024. Իսպանիան հաղթելով Իտալիային` դուրս եկավ փլեյ-օֆֆ

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Իսպանիան հաղթելով Իտալիային` դուրս եկավ փլեյ-օֆֆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (B խումբ) Իսպանիան մրցեց Իտալիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Գելզենկիրխենում կայացած խաղի մեկնարկում առավելությունը Իսպանիայի կողմն էր: «Կարմիր ֆուրիա»-ն տևական ժամանակ տիրում էր գնդակին: Իտալիան էլ շեշտը դրել էր հակագրոհների վրա: Սակայն առաջին 45 րոպեներին դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի մեկնարկում Իսպանիան անդադար գրոհում էր և 55-րդ րոպեին ստիպեց մրցակցին սխալվել: Ինքնագոլի հեղինակ դարձավ Կալաֆիորին: Բաց թողած գնդակից հետո էլ Իտալիան հիմնականում պաշտպանվում էր` փորձելով կասեցնել իսպանացիների գրոհները: Խաղի վերջնամասում Իտալիան սկսեց ավելի շատ տիրել գնդակին, սակայն մեկ գոլ խփել չհաջողվեց:

Իսպանիա-Իտալիա` 1:0:

Իսպանիան հավաքեց 6 միավոր և հաղթահարեց խմբային փուլի արգելքը:

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան կխաղա Ալբանիայի, Իտալիան` Խորվաթիայի: Խաղերը կկայանան հունիսի 24-ին: 

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ինձ համար լողը նման է կնոջ. Արթուր Բարսեղյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ինձ համար լողը նման է կնոջ. Արթուր Բարսեղյան

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Սպորտ

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Սպորտ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Սպորտ

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Սպորտ

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում