Հասարակական

2019 թվականին Հայաստանում հիմնվել է 18 նախակրթարան

2 րոպեի ընթերցում

2019 թվականին Հայաստանում հիմնվել է 18 նախակրթարան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում հիմնվել է 18 նախակրթարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: «Նախակրթարանների ստեղծման շնորհիվ երեխաներն ավելի պատրաստված են լինում դպրոցական կրթությանը: Շիրակի մարզում հիմնվել է 4, Գեղարքունիքի մարզում` 5, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի մարզերում` 2-ական, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերում` մեկական նախակրթական հաստատություն: Եվս 20 նախակրթարանի ստեղծում նախատեսվում է 2020 թվականին:

Գեղարքունիքի մարզում ստեղծվել են Զոլաքարի թիվ 1, Զոլաքարի թիվ 2, Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցները, Նորաշենի, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցները: Շիրակի մարզում հիմնվել են Ցողամարգի, Ախուրիկի, Կրասարի, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցներ,Կոտայքի մարզում` Կարենիսի միջնակարգ դպրոցն ու Հրազդանի թիվ 7 դպրոցը:

Սյունիքի մարզում հիմնվել է Ախլաթյանի միջնակարգ ու Իշխանասարի հիմնական դպրոցները, ինչպես նաև Վայոց ձորի մարզում` Աղնջաձորի միջնակարգ դպրոցը, Տավուշի մարզում` Լուսաձորի հիմնական դպրոցը, Արմավիրի մարզում` Նոր Կեսարիայի և Դողսի միջնակարգ դպրոցները ու Լոռու մարզում` Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում