Խաչատուրյանն ու Շտայնմայերն ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով, ընդգծել երկու երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները և փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունները: